Լիտվայի դեսպանը հանդիպեց նորանշանակ արտաքին գործերի նախարարի հետ
Դեկտեմբերի 14-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպեց Հայաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Դեսպանը նախարարին մաղթեց հաջողություն իր նոր ստանձնած պաշտոնում և ընդգծեց Լիտվայի պատրաստակամությունը ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և նպաստելու Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը: Նշվեց, որ Լիտվան հատկացրել է 75,000 եվրո մարդասիրական օգնություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:
Նորանշանակ արտաքին գործերի նախարար Ա.Այվազյանը 2011-2016 թվականներին հիմնադրել և ղեկավարել է Լիտվայում Հայաստանի դեսպանությունը: