Լիտվայի դեսպանը հանդիպեց Պաշտպանության նախարարի հետ
Մարտի 26-ին Լիտվայի դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն և Ռազմակամ կցորդ, փոխգնդապետ Ն. Տամոշայտիսը հանդիպել են Հայաստանի պաշտպանության նախարար Վ. Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Լիտվայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև հետագա փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանի անվտանգության միջավայրին, առկա սպառնալիքներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: