Լիտվայի դեսպանը մասնակցեց «Կանանց դերը առաջնորդության մեջ» թեմայով միջոցառմանը
Մարտի 15-ին Լիտվայի դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեն մասնակցեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպված միջացառմանը «Կանանց դերը առաջնորդության մեջ» թեմայով:
Միջոցառումը հասանելի էր, թե առցանց, թե անմիջական մասնակցությամբ: Ներկա էին ավելի քան 80 երիտասարդ աղջիկներ: Նրանք հնարավորություն ունեցան մասնակցելու ՀՀ-ում ԵՄ դեսպանի, Լիտվայի դեսպանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի և Էջմիածնի քաղաքապետի հետ քննարկմանը:
Չորս կին մասնակիցները քննարկեցին իրենց կարիերայի ընթացքում հանդիպած մարտահրավերների ու խոչընդոտների մասին, կիսեցին իրենց փորձը աշխատանքն ու անձնականը համատեղելու հարցում և քննարկեցին կանանց առաջնորդության հիմնական բաղադրիչները: