Լիտվայի և Հայաստանի արտգործնախարարները քննարկում են սերտ համագործակցության հնարավորությունները
Սեպտեմբերի 16-ին Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչիուսը հանդիպեց Վիլնյուսում գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Երկու արտգործնախարարները ցանկություն են հայտնել ավելի սերտ համագործակցել և քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման ուղիները: