Լիտվայի և Հայաստանի փոխարտգործնախարարները քննարկել են երկկողմ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը
Մայիսի 6-ին Լիտվայի փոխարտգործնախարար Մանթաս Ադոմենասը աշխատանքային այցով հանդիպել է Վիլնյուս ժամանած Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել Է երկկողմ համագործակցության զարգացումը։
Հանդիպման ընթացքում փոխնախարար Մ. Ադոմենասը նշել է երկկողմ առևտրի աճող ծավալը՝ ընդգծելով երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը։ Մ. Ադոմենասն ընդգծել է Հայաստանում հետագա ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը, ինչի համար ամուր հիմք է հանդիսանում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA):
Լիտվայի և Հայաստանի փոխնախարարները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան և միջազգային օրակարգի այլ հարցեր։ Փոխնախարար Մ. Ադոմենասը նաև ընդգծել է ԵՄ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և ԵՄ պատրաստակամությունը տեխնիկական փորձաքննություն տրամադրելու հայ-ադրբեջանական սահմանի և սահմանազատման հարցում։ Զրույցում կարևորվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը երկրների ղեկավարների միջև միջնորդական առաքելություն իրականացնելու գործում, որի նպատակն է տարածաշրջանի կայուն և բարգավաճ զարգացումը։