Լիտվայի ղեկավարները շնորհավորել են իրենց հայ գործընկերներին Անկախության 30 -ամյակի առթիվ
Լիտվայի առաջնորդներ` նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, Սեյմի խոսնակ Վիկտորիա Շմիլիտե-Նիելսենը շնորհավորել են իրենց հայ գործընկերներին Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձներում առաջնորդները հպարտությամբ անդրադարձել են, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը 30 տարի առաջ, կարևորել են այս տարի նշվող լիտվահայ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաև երկկողմ բեղմնավոր շարունակական համագործակցությունը:
Նախագահը, վարչապետը և Սեյմի խոսնակը նաև միաձայն աջակցություն հայտնեցին Հայաստանի և ԵՄ-յան միջև կապերի ամրապնդմանը, հատկապես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, բարձր գնահատեցին պետության ժողովրդավարական նվաճումները և վստահություն հայտնեցին Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի նկատմամբ: