*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի կառավարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին Covid19-ի դեմ մղվող պայքարին աջակցելու համար

Մայիսի 14-ին Լիտվայի ռազմաօդային ուժերի C-27J Spartan ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում: Ընդհանուր առմամբ, Հայաստան է բերվել 0,75 տոննա բժշկական պարագաներ` 10,500 բժշկական դեմքի պաշտպանիչ վահաններ արտադրված Լիտվայում: Մարդասիրական օգնությունը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը և կբաշխվի հիվանդանոցներին և կարանտինային կենտրոններին:

Պաշտոնական հանձնման արարողությանը մասնակցում էին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ա. Ավանեսյանը և Արտաքին գործերի փոխնախարար Ա. Ադոնցը։

«Մենք պետք է օգնենք միմյանց: Չենք կարող հաղթել համաճարակը, քանի դեռ բոլոր երկրները` անհատապես և միասին, չեն հաղթահարեն այս վիրուսը», - ասաց Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանձնման արարողության ժամանակ:

Լիտվայի կառավարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, Covid19-ի դեմ մղվող պայքարին աջակցելու համար: