Լիտվայի նախագահը հանդիպել է Հայաստանի լիտվական համայնքի հետ
Մայիսի 20-ին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հանդիպել է Հայաստանի լիտվական համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ Սփյուռքի հետ ամուր հարաբերությունները Լիտվայի գլխավոր առաջնահերթություններից են։
«Մենք զգացել ենք Լիտվայի սփյուռքի աջակցությունը Լիտվայի անկախության համար պայքարում և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում, և այժմ Լիտվան կրկին սփյուռքի աջակցության կարիքն ունի, քանի որ լիտվական պետականությը պայքարում է ոչ ժողովրդավարական երկրների, հիբրիդային հարձակումների և քարոզչական արշավների դեմ», - ասել է նախագահը Երևանում։
Հանդիպման ընթացքում Նախագահը նաև պետական մրցանակ է հանձնել հայ անվանի գրականագետ, թարգմանիչ և գրող Ֆելիքս Բախչինյանին։ Բախչինյանը պարգևատրվել է "Լիտվային մատուցած ծառայությունների համար ասպետի խաչ" շքանշանով Լիտվայի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և Լիտվական գրական դասականների ստեղծագործությունները, ինչպիսիք են ՝ Կ. Դոնելայտիսի «Metai»-ը, Ա. Բարանաուսկասի «Anykščių šilelis»-ը, Մայրոնիսի «Pavasario balsai»-ը, Ջ. Բիլիունասի «Laimės žiburys»-ը, Յ. Գրուշասի «Laimingasis – tai aš» անթոլոգիան, Ս. Գեդայի «Varnėnas po mėnuliu» բանաստեղծությունների ժողովածուն հայերեն թարգմանելու համար։
Միջոցառումն ավարտվել է լիտվացի կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություններով, որոնք կատարել են Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի հայ մանկական երգչախումբի սաները։