Լիտվայի նախագահը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ
Նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ:
«Ես ուրախ եմ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը և, որ գրեթե երեք տասնամյակ անց մենք շարունակում ենք խթանել արդյունավետ երկկողմ համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև, բարեկամական և անկեղծ շփումները ժողովրդների միջև, հատկապես մշակույթի ոլորտում»,- ասել է Նախագահը շնորհավորական ուղերձում:
Նախագահի նշել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել զարգացնել համագործակցությունը, նպաստել Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը, կիսվել բարեփոխումների փորձով և աջակցել Հայաստանի ակտիվ մասնակցությանը Արևելյան գործընկերության նախաձեռնությանը:
Նախագահ Նաուսեդան մաղթել է Նախագահին և Հայաստանի ժողովրդին քաջառողջություն, շարունակական միասնություն և հաջողություններ: