*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի նվերները #COVID19-ը ախտորոշմամբ հայ երեխաներին

Հուլիսի 15-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ:

Դեսպանը փոխանցեց Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսիեդիենեի նվերները #COVID19-ը ախտորոշմամբ ​​հայ երեխաների համար:

«Ուրախ եմ, որ ունեմ այս հնարավորությունը՝ փոխանցելու Առաջին տիկնոջ նվերները փոքրիկ պացիենտներին։ Հուսով եմ, որ դրանք կջերմացնեն նրանց սրտերը, ուժ կհաղորդեն եւ կօգնեն շուտափույթ ապաքինմանը։ Նույնը մաղթում ենք հայ ժողովրդին, ով պայքարում է COVID-19-ը համավարակի դեմ», -ասաց Ի. Ստանտիտե-Տոլոչկիենեն:

Ձեռագործ խաղալիքները, պատրաստած մանկական խաղալիքներ արտադրող լիտվական «Ačiū Pačiū» ընկերության հաշմանդամ աշխատակիցների կողմից, կհանձնվեն Երեւանի երեք բժշկակական կենտրոնում բուժվող երեխաներին: