*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի տրանսպորտի անվտանգության վարչության պատվիրակությունն այցելեց Հայաստան

Հունիսի 17-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և Լիտվայի տրանսպորտի անվտանգության վարչության պատվիրակությունը հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ: Հանդիպումն անցկացվեց Լիտվայի տրանսպորտի անվտանգության վարչության կողմից իրականացվող «Անվտանգ տրանսպորտային համակարգը Հայաստանում» զարգացման համագործակցության ծրագրի շրջանակներում:

Լիտվական կողմը ներկայացրեց ծրագրի իրականացման համար նախատեսված գործողությունները, վերանայեց Հայաստան կատարած այցի ընթացքում իրականացված գործողությունները, քննարկեց հայ փորձագետների համար փորձի փոխանակման նպատակով դեպի Լիտվա այց կազմակերպելու հնարավորությունը: Քննարկվել են ճանապարհային, երկաթուղային և օդային տրանսպորտի անվտանգության ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է նաեւ տրանսպորտի ոլորտում ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու Հայաստանի ջանքերին աջակցելու պատրաստակամությունը: