*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը շնորհավորական ուղերձ է հղել  Հայաստանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Չնայած, որ COVID-19-ի գլոբալ մարտահրավերը մեզ ստիպեցին վերանայել բարձր մակարդակի այցելությունների երկկողմ օրակարգը, սակայն ես հպարտ եմ, որ մեր սերտ համագործակցությունը համաճարակի դեմ պայքարում էլ ավելի ամրապնդեց հարաբերությունները մեր կառավարությունների միջև:

Թույլ տվեք հավաստիացնել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել գործընկերության խորացումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրագործման հարցում, առողջապահության, շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, օրենքի գերակայության և ոստիկանության բարեփոխումների, ՏՏ և էլեկտրոնային կառավարության ոլորտներում», - ասված է վարչապետի նամակում: