*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Լիտվայի Վիսագինաս քաղաքի պատվիրակությունն այցելել է Հայաստան

Հունիսի 13-15-ը Հայաստանում էր Լիտվայի Վիսագինաս քաղաքի պատվիրակությունը՝ Վիսագինասի քաղաքապետ Էրլանդաս Գալագուզի գլխավորությամբ։ Այցի ընթացքում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը և Վիսագինասի քաղաքապետը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես սկիզբ դնելով երկու քաղաքների միջև բարեկամությանը։ Համագործակցությունը նախատեսվում է կրթության, բիզնեսի, մշակույթի, սպորտի և նորարարության ոլորտներում։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, այցելել է Արմավիրի մշակույթի տուն, որտեղ կազմակերպվել էր ցուցահանդես և համերգ։ Երևանում պատվիրակությունն այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։