Մ. Զինգերիսի «Ես նստել եմ Ստալինի ծնկներին» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում
Նոյեմբերի 30-ին դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիսմանտե Դայլիդենաիտեն և առաջին քարտուղար Գիտանա Ռազալյունիենեն մասնակցեցել են Հայաստանի լիտվական համայնքի կազմակերպած միջոցառմանը Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում, որտեղ ներկայացվել է լիտվացի գրող Մարկաս Զինգերիսի «Ես նստել եմ Ստալինի ծնկներին» վեպի հայերեն թարգմանությունը։
Գիրքը թարգմանել են թարգմանիչ, գրող Ֆելիքս Բախչինյանը և Լիտվայի համայնքի նախագահ Օլգա Արզումանյանը։
«Այս թարգմանությունը էական նշանակություն ունի, քանի որ երկու երկրները՝ Հայաստանն ու Լիտվան, ունեն նույն պատմության ճակատագիրը, մեր ժողովուրդներին կապում են խորհրդային կարգերի հասցրած վերքերը, որոնք մինչ այժմ չեն սպիացել։ Ուստի անխուսափելի է, որ այս թարգմանությունը կդառնա Հայաստանը և Լիտվան կապող ևս մեկ թել, որը կօգնի մեր ժողովուրդներին էլ ավելի մտերմանալ գրական հայտնագործությունների միջոցով»,- ողջույնի խոսքում ասաց Վիսմանտե Դայլիդենայտեն։
Մ.Զինգերիսը լիտվացի ճանաչված գրող է, արժանացել է Ասպետական խաչ շքանշանի, իսկ ինքը՝ վեպը, որը գրվել է 2017 թվականին, արժանացել է հեղինակավոր մրցանակների։ Այս թարգմանությունը գրքի առաջին թարգմանությունն է օտար լեզվով։