Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցում տեղադրված լիտվական արևային էներգիայի կայաններ
Հունիսի 14-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն մասնակցեց Սյունիքի հարավային շրջանում Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի կենտրոնում լիտվական ինքնավար արեւային էներգիայի կայանների տեղադրման և փորձի փոխանակման ծրագրի փակման արարողությանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ այս ծրագրի շրջանակներում «Արևիք» արվեստի դպրոցին տրամադրվեցին ոչ միայն լիտվական ինքնավար արեւային կայաններ, այլև լիտվացի մասնագետները կիսվեցին վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում իրենց փորձով: Նմանատիպ նախագծերը վճռական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում, էներգետիկ անկախության ամրապնդման, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացմանն աջակցելու գործում: Լիտվան մի քանի նման նախագծեր է իրականացնում ամբողջ Հայաստանի տարածքում, սակայն առաջինը վերջնական տեսքի է բերվում Մեղրիում ՝ երկրի ամենահարավային կետում: Հուսով ենք, որ կշարունակենք համագործակցությունը Սյունիքի մարզի հետ»,- ասաց Լիտվայի դեսպանը:
Արարողությանը ներկա էին նաև Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Մեղրի համայնքի փոխքաղաքապետ Ա. Սամվելյանը, լիտվացի իրականացնողներ և նախագծերի հայաստանյան գործընկերներ, «Արևիք» արվեստի դպրոցի ներկայացուցիչներ և դպրոցականներ:
Ծրագրի շրջանակներում դպրոցի տանիքում տեղադրվել է 62 արեւային կայաններ՝ ապահովելով 20 կվտ ընդհանուր հզորություն: Ծրագիրը ֆինանսավորել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը կից «Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալությունը»՝ Կլիմայի փոփոխության ծրագրից: