*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Նախագահ. Լիտվան տեսնում է Հայաստանի ջանքերը բարեփոխումներ իրականացնելու գործընթացում

Ապրիլի 30-ին նախագահ Գիտանաս Նաուսեդան հեռավար զրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Զրույցը տեղի է ունեցել ի նախապատրաստումն հունիսի 18-ին կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Վերջին երկու շաբաթների ընթացքում նախագահը զրույցներ է ունեցել Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահների հետ:  

Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Արևելյան գործընկերության օրակարգը, բարեփոխումները և առաջնահերթությունները: Նախագահը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ակտիվ իրականացումը և Եվրամիության հետ երկխոսության ինտենսիվացումը: «Եվրամիության հետ հարաբերությունների ինտենսիվացումը նոր հեռանկարներ է բացում: Լիտվան և ԵՄ-ն տեսնում են Հայաստանի առաջընթացը, սատարում և խրախուսում են համարձակորեն շարունակել այս ուղին », - ասաց նախագահը՝ հավելելով, որ ինքը աջակցում է վիզաների ազատականացման հետ կապված որոշումներին, որոնք ներկայումս քննարկվում են ԵՄ-ում: Լիտվան սատարում է ժողովրդավարական բարեփոխումներին և պատրաստ է կիսել իր փորձը Հայաստանի հետ իրավական համակարգի կոնսոլիդացմանման, վերականգնվող էներգետիկայի և էկոլոգիայի ոլորտներում:


Նախագահները քննարկել են կորոնավիրուսի տարածման դինամիկան, վարակի հետևանքները մեղմելու ռազմավարությունները, ինչպես նաև արգելափակումները թեթևացնելու միջոցառումները:

Նախագահ Գիտանաս Նաուսեդա շեշտեց, որ պետությունների միջև համերաշխությունն ու միասնությունը խիստ կարևոր են այս աննախադեպ ճգնաժամի ֆոնին և ողջունեց Արևելյան գործընկերության երկրներին աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի նախաձեռնությունը: Ակնկալվում է նաեւ, որ երրորդ երկրներին կտրամադրվեն  լրացուցիչ ֆինանսական գործիքներ՝ պայքարելու համաճարակային ճգնաժամի հետևանքների հետ: Լիտվան ևս Հայաստանին նվիրաբերել է բժշկական պարագաներ:

Զրույցի ընթացքում քննարկվել է Լիտվայի և Հայաստանի երկկողմ տնտեսական համագործակցությունը: Առևտրի ծավալների աճը դրական միտում է, որը պետք է շարունակվի, և պետք է խթանել համագործակցությունը հետազոտությունների և տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակույթի ոլորտներում:

Նախագահը իր հայ գործընկերոջը հիշեցրել է Լիտվա այցելելու հրավերի մասին: