*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լիտվայի նախագահը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 20-ին հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և Գարեգին Բ կաթողիկոսի հետ։

Հանդիպումների հիմնական թեմաներն էին՝ անվտանգության իրավիճակը կովկասյան տարածաշրջանում, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները, ԵՄ - Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև Լիտվայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները։

«Հատկապես հիմա, երբ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր ինքնիշխանության, այլև եվրոպական արժեքների և ժողովրդավարության համար, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության ակտիվ պահելը էական է։ ԵՄ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը և ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը կնպաստեն երկրի ճկունությանը, անվտանգությանը, սոցիալական և տնտեսական բարգավաճմանը»,- ասել է Նախագահ Գ. Նաուսեդան ՀՀ նախագահ Վ.Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման մասին մանրամասն՝ https://bit.ly/3sQhxPy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին մանրամասն՝ https://bit.ly/3GbtDYX