Շիրակի մարզում տեղադրված լիտվական արևային էներգիայի կայաններ
Հունիսի 16-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի հետ համատեղ մասնակցեց Շիրակի մարզի «Գետք» դպրոցում տեղադրված լիտվական արևային էներգիայի կայանների տեղադրման և փորձի փոխանակման ծրագրի փակման արարողությանը:
«Լիտվայի համագործակցությունը Շիրակի մարզի հետ վերադառնում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակաշրջանին, երբ լիտվական շինարարական ընկերություններն օգնեցին տեղի համայնքներին կառուցել դպրոցներ, իսկ Լիտվայի առողջարանային քաղաքները ամենատուժած տարածքներից հայ երեխաներին ամառային արձակուրդի ընդունեցին: Հետեւաբար շատ ուրախ եմ, որ շոշափելի նախագծերով մենք շարունակում ենք նպաստել մարզի զարգացմանը: Ապագայի համար Շիրակում կանխատեսել ենք ևս երկու նախաձեռնություն», - ասաց Լիտվայի դեսպանը:
Արարողությանը ներկա էին նաև Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ, լիտվական «Solet Technics» ծրագրի իրագործող ընկերության ներկայացուցիչներ և հայաստանյան «OHM Energy Solutions» ծրագրի գործընկերներ, «Գետք» դպրոցի ներկայացուցիչներ և դպրոցականներ:
Ծրագրի շրջանակներում դպրոցի տանիքում տեղադրվեցին արևային էներգիայի կայաններ՝ ապահովելով 30 կՎտ ընդհանուր հզորություն: Ծրագիրը ֆինանսավորել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը կից «Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալությունը»՝ Կլիմայի փոփոխության ծրագրից: