Շնորհավորական նամակ ՀՀ արտաքին գործերի նախարարին Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ
Սեպտեմբերի 21-ին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչիուսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է. «Ինչպես պայմանվորվել ենք Վիլնյուս կատարած վերջին այցի ընթացքում, մենք կշարունակենք զարգացնել և խորացնել մեր երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Ավելին, թույլ տվեք հավաստիացնել, որ Լիտվան կշարունակի նպաստել Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը»: