ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ՈՒՂԵՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԼԻՏՎԱ
Հունիսի 16-ից կարանտինը Լիտվայում չեղարկվել է: Այնուամենայնիվ, ԵՄ երկրներ ոչ պարտադիր ճանապարհորդության ժամանակավոր սահմանափակումն ուժի մեջ է մնում երրորդ երկրների մեծ մասի համար, բացառությամբ ԵՄ Խորհրդի որոշման մեջ նշվածների՝ https://www.consilium.europa.eu/…/council-updates-the-list…/
Խնդրում ենք նկատի ունենալ, որ երրորդ երկրների ցուցակը պարբերաբար կվերանայվի:
Օտարերկրյա և ԵՄ ոչ անդամ երկրների այն քաղաքացիները, որոնք ազատված են ժամանակավոր ճանապարհորդության սահմանափակումներից դեպի Լիտվա`
• ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները, ըստ՝ EC/2004/38 որոշման,
• Առողջապահական ոլորտի մասնագետները, հետազոտողները և տարեցների խնամք տրամադրող մասնագետները,
• Սահմանապահ ծառայության աշխատակիցները,
• Բեռնափոխադրումները ապահովող տրանսպորտային միջոցների անձնակազմը (միայն նվազագույն անհրաժեշտ անձնակազմը),
• Դիվանագետները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, զինծառայողները և մարդասիրական առաքելությունների անդամները՝ իրենց գործառույթների իրականացման համար,
• Ուղևորները, ովքեր պարտադրված են ճանապարհորդել ընտանեկան պատճառներով,
• Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձինք կամ այլ հումանիտար պատճառներով,
• Երրորդ երկրի այն քաղաքացիները, որոնք ճանապարհորդում են ուսման նպատակով,
• Երրորդ երկրի բարձրակարգ մասնագետները, եթե նրանց զբաղվածությունը անհրաժեշտ է տնտեսական տեսանկյունից, և աշխատանքը հնարավոր չէ հետաձգել կամ կատարել արտասահմանում:
Նշված ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեցող անձիք իրավասու են ներկայացնել Շենգեն (C) վիզայի կամ Ազգային (D) վիզայի դիմում-հայտերը VFS Global վիզաների կենտրոն Հայաստանում:
Օտարերկրյա քաղաքացիները իրավասու են ներկայացնել Ազգային (D) վիզայի դիմումները Հայաստանի VFS Global վիզաների կենտրոն, եթե նրանց բնակության երկրում չի գործում Լիտվայի դեսպանություն կամ VFS Global Լիտվայի վիզաների կենտրոն:
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, VFS Global վիզաների կենտրոն դիմելու հնարավորությունները սահմանափակ են: Նախապես ստուգեք փաստաթղթերը հանձնելու համար հերթագրման հնարավորությունը՝ առցանց կամ հեռախոսով:
Հուլիսի 17-ի դրությամբ, Եվրոպական տնտեսական տարածքից, Շվեյցարիայից և Միացյալ Թագավորությունից դուրս գտնվող՝ երրորդ երկրներից ժամանած բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտավորված են մեկուսանալ 14 օրով: Օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են գրանցվել Առողջապահության նախարարությանն առընթեր հանրային առողջության ազգային կենտրոնում`ժամանումից հետո 24 ժամվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ https://nvsc.lrv.lt/en/
Կորոնավիրուսից տուժած երկրների ցանկում ընդգրկված (հրապարակվում է ամեն շաբաթ) երկրներից ժամանած օտարերկրացիները պարտավոր են 24 ժամվա ընթացքում կապ հաստատել թեժ գիծ 1808-ի կամ կորոնավիրուսային տեստավորում անցկացնող ցանկացած մարմնի հետ:
Այն դեպքում, երբ օտարերկրյա քաղաքացիները աշխատանքի են ժամանում Լիտվա կամ ունեն համապատասխան ոլորտի նախարարի թույլտվություն, և նրանց ժամանումը հաստատված է Կառավարությամբ, եւ եթե այդ անձինք պարտավոր են մնալ մեկուսացման մեջ, ապա գործատուն, հրավիրող անձը կամ իրենք պետք է վճարեն մեկուսացման վայրի, ինչպես նաև դեպի մեկուսացման եւ կորոնավիրուսային տեստավորման վայրեր տեղափոխման համար:
Հետեւեք Լիտվայի առողջապահության նախարարության կողմից շաբաթական կտրվածքով թարմացվող կորոնավիրուսից տուժած երկրների ցուցակին՝ https://sam.lrv.lt/en/