Վարչապետը շնորհավորում է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ
Կառավարության և Լիտվայի Հանրապետության ժողովրդի անունից վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը Անկախության օրվա կապակցությամբ սրտանց ողջույններ է հղում Հայաստանին և մաղթում Հայաստանի ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում:
«Ես կցանկանայի օգտագործել այս առիթը եւ եւս մեկ անգամ նշել մեր երկրների միջև առկա կայուն և ջերմ երկխոսությունը: Համոզված եմ, որ մեր բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել ի շահ մեր քաղաքացիների: Լիտվան հետևողականորեն աջակցել և աջակցում է Հայաստանին՝ ժողովրդավարական և եվրոպական արժեքների վրա հիմնված զարգացման ճանապարհին: Մենք կմնանք Հայաստանի սերտ գործընկերներն ու աջակիցները այդ նպատակների իրականացման համար և Արևելյան գործընկերության շրջանակներում», - ասված է վարչապետի նամակում: