Վիլնյուսում կայացել է հայ-լիտվական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի երրորդ հանդիպումը
Հոկտեմբերի 28-ին Վիլնյուսում կայացել է հայ- լիտվական երկկողմ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են սերտ համագործակցության մասին երկկողմ առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեն և Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ստորագրել են երկկողմ համագործակցությունն ամրապնդող արձանագրություն։
Հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև ՀՀ էկոնոմիկայի և Լիտվայի գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում գործողությունների երկկողմանի ծրագիր, ինչպես նաև ստարտափների ոլորտում փոխըմբռնման հուշագիր Լիտվայի ինովացիոն գործակալության և "Ստարտափ Հայաստան"- ի միջև ։
Հանդիպման շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Vilnius University Life Sciences կենտրոն, որտեղ պատվիրակությանը ընդունել է LSC տնօրեն՝ Դ.Մատուլիսը: