*alt_site_homepage_image*
hy
lt en

Նորություններ

rss.նկարագրություն

Վիլնյուսում կայացել է Լիտվա-հայկական գործարար համաժողով

Ապրիլի 19-ին ՀՀ Նախագահի Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել հայ-լիտվական գործարար համաժողով։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մասնակցել են գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը և հանդես են եկել բացման խոսքով։ Նախագահներն ընդգծել են, որ երկու ինքնիշխան երկրների՝ Լիտվայի և Հայաստանի համար կան բազմաթիվ լայն հնարավորություններ տնտեսական ոլորտում շփումները ակտիվացնելու համար։

Ողջույնի խոսքով հանդես գալուց հետո էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեն և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։ Համագործակցության առաջնահերթ ոլորտներն են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, թվային տվյալները, կենսագիտությունը, կենսատնտեսությունը և նոր այլ նյութերը:

Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Վիդմանտաս Յանուլևիչյուսը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդես են եկել ելույթներով և ստորագրել երկկողմ գործարար կապերի զարգացման գործում երկու կազմակերպությունների հետագա համագործակցության վերաբերյալ հանդիպման արձանագրություն։

Պաշտոնական հատվածին հաջորդել են Էնթերփրայզ Արմենիայի և Ինվեստ Լիտվայի ներկայացուցիչների տնտեսական շնորհանդեսները։ Հայաստանի գործարար պատվիրակությունը նաև անհատական հանդիպումներ է ունեցել Լիտվայի բիզնեսի ներկայացուցիչների հետ, նոր կապեր են հաստատվել ապրանքների արտադրության և առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, ինքնաթիռների վերանորոգման, էներգետիկայի, շինարարության, զբոսաշրջության, տարածաշրջանային զարգացման ոլորտներում աշխատող երկու երկրների գործարարների միջև։